
Հնդկաստանի 48-ամյա բնակիչ Վիջեյ Սինգհը բացառիկ յուրահատկություն ունի: Ունենալով 12 մատ` նա ունակ է համակարգչով ավելի քան 100 բառ հավաքել ընդամենը մեկ րոպեում: Սակայն աշխատանք գտնել հայրենիքում չի ստացվում: Նրա առաջարկը մերժել է ավելի քան 50 ընկերություն,- գրում է Вести-ն:
Նրա խոսքով՝ բոլոր գործատուները ցանկանում են աշխատանքի ընդունել գեղեցիկ կանանց, իսկ պրոֆեսիոնալները, որոնք ունեն արտաքին թերություններ, ոչ ոքի հետաքրքիր չեն: