«Բավարիա»-ն չի վաճառի Լևանդովսկուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի գործադիր տնօրեն Կարլ-Հայնց Ռումենիգեն ընդգծել է, որ Գերմանիայի չեմպիոնը մտադիր չէ վաճառել հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն:

«Մենք մի քանի անգամ բանակցել ենք նրա գործակալի հետ: «Բավարիան» չի վաճառի Լեւանդովսկուն և  պատրաստ է երկարաձգել նրա հետ պայմանագիրը: «Բավարիա»-ն չի կարող վճարել ՊՍԺ-ի ու «Մանչեսթեր Սիթիի» չափ աշխատավարձ: Նրանք երբեմն անցնում են խոհեմության սահմանները: Ընդ որում՝ այդ ակումբները տիտղոսներ չեն նվաճում Եվրոպայում»,- նշել է նա:




Լրահոս