
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մոտ ժամանակներս չեն պատրաստվում այց կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան: Այս մասին, ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մենք պլաններ չունենք մոտ ժամանակներս այցելել տարածաշրջան: Սակայն մենք ակտիվորեն աշխատում ենք կողմերի հետ՝ ԼՂ հարցով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ»,-ասել է Ուորլիքը: