Ադրբեջանական գյուղմթերքի մատակարարման աճը, ինչպես նաև Ռուսաստանից արտահանման մեծացումը էական դեր կխաղան երկու երկրների միջև առևտրի զարգացման հարցում, կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Երկու երկրների միջև հարաբերությունները ռազմակավարական գործընկերության բնույթ են կրում, զարգացնում են երկու երկրների պետությունների, կառավարությունների և խորհրդարանների ղեկավարների միջև առևտրա-տնտեսական և ներդրումային, ինչպես նաև էներգետիկայի, տրանսպորտի, ենթակառուցվածքների, ավտոմոբիլաշինության, առողջապահության և այլ ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը»,-ասել է Պուտինը ադրբեջանական «ԱզերԹԱջ» գործակալության հարցազրույցում: