Սիրիայի ճակատագիրը Պուտինի ձեռքում է. Spiegel

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած բարձրագոչ հայտարարություններին՝ եվրոպացի քաղաքական գործիչները չեն ցանկանում միջամտել Սիրիայի կոնֆլիկտին, գրում է գերմանական Der Spiegel պարբերականը:

Հոդվածում ասվում է, որ քաղաքական գործիչները մշտապես խոսում են միգրացիոն ճգնաժամը լուծելու համար Սիրիայից մարդկանց զանգվածային փախուստի դեմ պայքարելու անհրաժեշտության մասին: Սակայն երբ անհրաժեշտ է լինում գործի անցնել, նրանք անկարող են դառնում, նշում է պարբերականը:

5 տարի շարունակվող ռազմական գործողություններից հետո պարզ լուծումներ չեն կարող լինել, համոզված է հեղինակը:

Հեղինակի խոսքով՝ կա երկու լուծում. ազատություն տալ Ռուսաստանի գործողություններին և Ռուսաստանի առաջարկած զիջումներին դիմել:

«Այն, որ Արևմուտքը հրաժարվում է կոնֆլիկտի լուծման հարցում ակտիվ մասնակցությունից, խոսում է այն մասին, որ Կրեմլը վերահսկում է իրավիճակը»,-գրում է Spiegel-ը: Պարբերականի կարծիքով՝ Սիրիայի ճակատագիրը միայն ՌԴ նախագահի ձեռքում է:




Լրահոս