
Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ` ընթացակարգ է սկսվել Արմեն Մարտիրոսյանի եւ Դավիթ Սանասարյանի հարցով Երեւանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության դիմումի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»ին տեղեկացրեց ՄԻՊ մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը:
ՄԻՊ մամուլի խոսնակւ նշել է. «Արմեն Մարտիրոսյանի եւ Դավիթ Սանասարյանի հարցով Երեւանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության դիմումի կապակցությամբ այսօր Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ: Քննարկման հետագա ընթացքի մասին կտեղեկացնենք լրացուցիչ»: