
Ֆրանսիական Ռուան քաղաքում սրճարաններից մեկում առնվազն 13 մարդ է զոհվել, 6-ը վիրավոր են սրճարանում բռնկված հրդեհի հետևանքով, փոխանցում է Paris-Normandie-ը:
Հաղորդվում է, որ սրճարանում նախ պայթյունի ձայն է հնչել և հրդեհ է բռնկվել: Նշվում է, որ այն փակ էր մասնավոր երեկույթի համար:
Տեղի իշխանությունների տվյալներով՝ զոհվածները 18-25 տարեկան են, ովքեր ծննդյան տոն էին նշում: