Լյովա Երանոսյանի եղբայրը նախկինում դեբոշներ սարքելու համար ազատազրկվել է. ուշագրավ մանրամասներ նրա կյանքից. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի գլխավոր հերոսներից մեկը՝ Ոստիկանության զորքերի 1001 զորամասի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ Լեռնիկ Երանոսյանը, պարզվում է, խիստ ուշագրավ անցյալ ունի։

Լեռնիկ Երանոսյանը ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար աշխատած տարիներին դատապարտվել Է ազատազրկման բանակում հարբած վիճակում դեբոշներ սարքելու, սպանության սպառնալիքով իր տեղակալին հետապնդելու և մի քանի այլ սկանդալային արարքներ թույլ տալու համար։ Փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եղբայր Լեռնիկ Երանոսյանը, հիշեցնենք, Խորենացի փողոցում ցուցարարների ուղղությամբ լուսաձայնային նռնակ Էր նետել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Լուսանկարը`news.am-ի:




Լրահոս