Ահաբեկիչները փակել են Հալեպի միակ մուտքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ահաբեկչական խմբավորումների զինյալները կրակ են բացել դիպուկահար հրացաններից և փակել են սիրիական Հալեպ քաղաքի միակ մուտքը, փոխանցում է Reuters-ը:

««Կյանքի ուղիով» դեպի Հալեպ տանող մուտքը ժամանակավորապես արգելափակված է: Զինյալները կրակ են բացել քաղաքի ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ տվյալ մայրուղին քաղաքի մատակարարման միակ ճանապարհն է:

Ավելի վաղ հաղորդվել է, որ քիմիական զենքից տուժած զինյալները բուժում են անցնում Հալեպում:




Լրահոս