«Իսլամական պետություն»-ը զանգվածային ջարդ է իրագործել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրաքի շիիթական ոստիկանությունը հայտնել է խաղաղ բնակչության շրջանում մասսայական սպանությունների մասին, որոնք կազմակերպել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Քիրքուք նահանգում, փոխանցում է Al Sumaria հեռուստաալիքը:

Ահաբեկիչների զոհ է դարձել 85 մարդ:

«Հետախուզության տվյալներովը ցույց են տվել, որ «Իսլամական պետության» կողմից իրականացված զանգվածային ջարդի արդյունքում 85 մարդ է զոհվել, նրանց թվում՝ կանայք և երեխաներ»,-հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ ահաբեկիչների մոտ պատանդ են մնում հարյուրավոր ընտանիքներ, նրանց մահապատիժ է սպառնում:




Լրահոս