Ուշբա լեռան վրա 4 օտարերկրացի լեռնագնացի դի է հայտնաբերվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղի փրկարարական ծառայությանը:
Նրանց ինքնությունն ու քաղաքացիությունը դեռևս հայտնի չէ:
Նշվում է, որ լեռնագնացների որոնողական աշխատանքները տարվում են հուլիսի 31-ից:
Ավելի ուշ ռուսական ԶԼՄ-ները հայտնել են, որո նրանց թվում կարող են ռուսներ լինել: