Freedom House իրավապաշտպան կազմակերպության կայքում տեղակայված հոդվածում ասվում է, որ Երևանում ոստիկանության գնդի երկուշաբաթյա գրավումը, որն ավարտվեց անցած կիրակի օրը, անսպասելի աջակցության արժանացավ հանրության կողմից:
«Երբ զինված խումբը գրավեց ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը՝ պահանջելով երկրի նախագահ հրաժարականն ու քաղբանտարկյալների ազատ արձակումը, հանրությունը տարբեր կերպ արձագանքեց, իսկ իշխանությունն ու ընդդիմությունը լռում էին»,-նշում է հոդվածի հեղինակը՝ հավելելով, որ իշխանամետ ԶԼՄ-ները ևս լռում էին:
Հոդվածի հեղինակի խոսքով՝ զենք վայր դնելու՝ «Սասնա ծռեր»-ի որոշումը ևս մեկ անգամ կմեծացնի նրանց հանդեպ հանրության համակրանքը:
Freedom House-ի հոդվածագիրը տեղի ունեցածի պատճառները տեսնում է նրանում, որ «2008թ. իշխանության գալով՝ Սերժ Սարգսյանը ժառանգեց համակարգը՝ իր հետ բերելով օլիգարխներին և ստանալով նրանց աջակցությունը»:
Օրեր առաջ ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնը հոդված էր հրապարակել, որում ասվում էր, որ Հայաստանի բնակչությունը շարունակում է դժգոհել երկրի կառավարությունից և որ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ բողոքի ցույցերը կշարունակվեն: