
«Սիրիական ընդիմադիր ուժեր»-ը գրեթե ամբողջությամբ սիրիական Մանբիջ քաղաքից դուրս են շպրտել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին:Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին տեղեկացնում է «The Daily Star»-ը:
Սիրիայում Մարդու իրավունքների հարցերով դիտորդական խորհուրդը նշում է, որ զինյալների առանձին խմբեր դեռ շարունակում են մնալ այդ քաղաքում, որը գտնվում է Սիրիայի հյուսիսում:
«The Daily Star»-ը հիշեցնում է, որ Մանբիջ քաղաքի ազատագրման օպերացիան սկսվել է երկու ամիս առաջ ԱՄՆ-ի հատուկ աջակցման ուժերի օգնությամբ: Նպատակն է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին հեռացնել թուրք-սիրիական սահմանից:
«Սիրիական ընդիմադիր ուժեր»-ի կազմում ընգրկված են քուրդ ջոկատայիններ և արաբ աշխարհազորայիններ: