
«Սասնա ծռերի» անդամ Արմեն Լամբարյանի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել: Այս մասին հայտնում է նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը: Լամբարյանը «Դատապարտյալների հիվանդանոցից» դատարան էր տարվել պատգարակով:
Հիշեցնենք, որ Արմեն Լամբարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-րդ հոդվածի հատկանիշներով: