
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային առաջին օրը բռնցքամարտի` Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Հովհաննիսյանը պարտությամբ մեկնարկեց։
Տղամարդկանց թեթև քաշային կարգի առաջին մենամարտում Հովհաննիսյանի մրցակիցը 20-ամյա Սամուել Կարմոնան էր։ Երեք մրցափուլերի արդյունքում` հաղթեց իսպանացի մարզիկը՝3-0 հաշվով։
Օլիմպիական խաղերի մրցումային առաջին օրը դեռևս պայքարի մեջ կլինեն` ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը և մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Հարություն Մերդինյանը։
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա