
Իրանի իշխանություններն արգելել են մեծ աղմուկ հանած Pokemon Go խաղը, ինչպես պնդում են, անվտանգության նկատառումներով, փոխանցում է BBC-ն:
Որոշումն ընդունվել է Իրանի բնակիչների օնլայն-ակտիվությանը հետևող պաշտոնական գերատեսչության կողմից:
Թե ինչում է կայանում անվտանգության սպառնալիքը, պաշտոնյաները չեն նշում: Սա առաջին դեպքը չէ, թե քաղաքական գործիչները վտանգ են տեսնում խաղերում, որոնցում մասնակիցները պետք է սմարթֆոնների միջոցով «բռնեն» գրպանային հրեշներին:
Իրանը դարձավ Pokemon Go խաղը լիովին արգելած առաջին պետությունը: