Կեֆիրով և կաղամբով արագ պատրաստվող պիրոգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պիրոգը պատրաստվում է չափազանց հեշտ և արագ: Համեղ է և հիանալի տարբերակ է ճաշի համար:

Բաղադրիչներ՝

3 հատ ձու

1 բաժակ կեֆիր

3/4 բաժակ ալյուր

աղ, պղպեղ (ըստ ճաշակի)

1 ոչ մեծ կաղամբ

քունջութ (ըստ ցանկության)

սամիթ

Պատրաստման եղանակը՝

Կաղամբը մանր կտրատեք: Թեթևակի խաշեք մինչև կիսաեփ լինի: Ավելացրեք սամիթը, աղ և պղպեղ ավելացրեք, սակայն քիչ, քանի որ աղ պետք է ավելացնել նաև խմորի մեջ: Խառնեք մեկ ձուն, ալյուրը, կեֆիրն ու խմորիչը, մի քիչ աղ ավելացրեք: Խմորը պետք է միջին խտության ստացվի: Մնացած երկու ձուն խառնեք առանձին ամանի մեջ: Պիրոգի պատրաստման համար նախատեսված թավան մշակեք բուսայուղով: Լցրեք պատրաստված խմորը, ավելացրեք մանրացված կաղամբը, սկզբից այն պատեք ձվերով, ապա մնացած խմորով: Ըստ ցանկության կարող եք քունջութ ավելացնել: 20-30 րոպե 200 աստիճանով թողեք ջեռոցում: Պիրոգի պատրաստ լինելը կարող եք ստուգել ատամի չոփիկի միջոցով:




Լրահոս