ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք այցը շարունակում է մնալ պաշտոնապես չհաստատվող թեմաներից մեկը: «Երկիր»-ը երեկ զանգահարել է ՌԴ նախագահի մամուլի ծառայություն՝ պարզելու՝ արդյոք Վլ. Պուտինի այց Հայաստան նախատեսվում է, թե ոչ: «Նման այցի մասին դեռ խոսք չկա, եւ որեւէ հստակ տեղեկություն դեռ չկա: Դժվար է ասել՝ ինչ կլինի դեկտեմբերին, առջեւում դեռ նոյեմբեր կա»,-պատասխանել են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից: Հարցին, թե ընդհանրապես նման այց Հայաստան պլանավորվում է, նշել են, թե երբ պաշտոնական տեղեկություն լինի, այն անպայման կհրապարակվի, իսկ մինչ այդ իրենք իրավասու չեն որեւէ տեղեկություն տրամադրել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, այնուամենայնիվ, Վլ. Պուտինը կայցելի Հայաստան, ավելին, նրա այցի կազմակերպիչների առաջատար խումբն արդեն Երեւանում է: Նրանք զբաղված են ՌԴ նախագահի այցի շրջանակներում անհրաժեշտ անվտանգության հարցերի կարգավորմամբ: Պարզապես պաշտոնական Մոսկվան չի հայտնում Պուտինի այցի օրը:
ՊՈՒՏԻՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՒՄԲԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ