ԼՂ խնդրի կարգավորման նպատակով Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը, ըստ «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրների, տեղի կունենա այս տարվա նոյեմբերին: Մինչ այդ, այս օրերին տարածաշրջանային այցով ժամանել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որոնք նախօրեին եղել են Բաքվում, իսկ երեկ` Երեւանում: Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ հայտարարել է, թե ՀՀ-ում եւ Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից հետո հնարավոր է առաջ շարժվել` «դեպի Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի ձեռքբերում»: Իսկ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն ասել է, թե ժամանակն է բարձր մակարդակով հանդիպում անցկացնել, որպեսզի հստակեցվեն դիրքորոշումները: Ու քանի որ ե՛ւ ՀՀ-ում, ե՛ւ Ադրբեջանում ընտրություններն ավարտվել են, ուստի նոյեմբերը լավագույն ժամանակն է խնդիրը կարգավորելուն ուղղված գործողությունների կամ ճնշումների համար:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ