Երեկվա համարում «Ժողովուրդ»-ը գրել էր նոյեմբերի 2-ին Կանազի կայազորային կլինիկական հոսպիտալում կեսգիշերին ծեծված ու փախուստի դիմած 4 զինծառայողներից մեկի հոր՝ Սամվել Մարկոսյանի խոսքերն այն մասին, թե ովքեր են ծեծի ենթարկել զինվորներին: Հրապարակումից հետո՝ երեկ, «Ժողովուրդ»-ի խմբագրություն էին եկել ծեծի ենթարկված մյուս զինվորների ծնողները: Ռազմիկ Մանուկյանի մայրը՝ Աննա Կարապետյանը, որ հեռավոր գյուղից էր Երեւան եկել, «Ժողովուրդ»-ին պատմեց, թե ինքը ոչնչից տեղյակ չի եղել. «Երեխաս ծառայում էր ԼՂՀ զորամասերից մեկում եւ Կանազի հոսպիտալ էր տեղափոխվել 1 ամիս առաջ: Ես այսօր (արդեն երեկ-խմբ.) որդուս համար սննդամթերք եմ բերել: Ասացին, թե փախել է: Հիմա ես իմ երեխայից ոչ մի լուր չունեմ, թույլ չեն տվել անգամ՝ մտնեմ, տեսնեմ, թե ինչ վիճակում է: Լսեցի, որ ամենաշատը նրան են ծեծել, բայց մի զանգն ի՞նչ է, դա էլ չեն թողնում»: Հավելենք, որ ինքնապաշտպանական նպատակով հոսպիտալից փախուստի դիմած զինվորների նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ