Ռիո դը Ժանեյրոյում այսօր՝ օգոստոսի 7-ին կընթանա մրցումային 2-րդ օրը:
Հայաստանի ներկայացուցիչներից այսօր պայքարին են ներգրավվելու 2 ներկայացուցիչներ:
Մեր պատմության մեջ Օլիմպիական խաղերին մասնակցող առաջին մարմնամարզուհի Հուռի Գեբեշյանը ելույթ է ունենալու Երևանի ժամանակով 18:30-ին:
Բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը, ով հանդես է գալիս 69 կգ քաշային կարգում իր մենամարտն անցկացնելու է կեսգիշերն անց՝ ժամը 01:00-ին:
1/16 եզրափակչում Վլադիմիրի մրցակիցը Ֆիջին ներկայացնող Հիլ Վինսթոնն է: