
Գերմանիայի «Ազատ դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Քրիստիան Լինդները Bild am Sonntag-ի հարցազրույցում համեմատել է ներկայիս Թուրքիային նացիստական Գերմանիայի հետ, որտեղ 1933թ. տեղի ունեցավ Ռեյխսթագի հրկիզումը, ինչը Հիտլերին թույլ տվեց ամրապնդել իր իշխանությունը:
Քաղաքական գործչի խոսքով՝ և՛ Թուրքիայում վերջին հեղաշրջման փորձը, և՛ Ռեյխսթագի հրկիզումը կազմակերպված էին իշխանությունների կողմից, որոնք նպատակ ունեին խստացնել օրենքներն ու ամրապնդել իրենց իշխանությունը:
«Էրդողանն ավտորիտար ռեժիմ է կառուցում: Նրա համար մարդու իրավունքներն ու ազատությունը ոչ մի դեր չեն խաղում, նա չի կարող Եվրոպայի գործընկերը լինել»,-հայտարարել է Լինդները: