
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է Աֆղանստանի արևելքում ամերիկյան զենքի առգրավվման մասին, փոխանցում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ ահաբեկիչները նռնակի, հրթիռային սարքավորումների, ռադիոկայանի և ամերիկյան զորքերի կողմից օգտագործվող այլ տեխնիկայի լուսանկարներ են հրապարակել:
Քաբուլում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ տեխնիկայի մի մասն անհետացել էր ահաբեկչական խմբավորման դեմ օպերացիաներից մեկի ժամանակ: