
Ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպության նպատակը Թուրքիայում իշխանությունը գրավելը չէ միայն: Տվյալ կազմակերպությունը փորձում է իր ազդեցությունը տարածել նաև Աֆրիկայի երկրներում: Այս մասին Al Jazeera-ի հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Էրդողանի խոսքով՝ Գյուլենի խմբավորումը կրոնական չէ, ինչպիսին նա փորձում է երևալ, այլ ահաբեկչական կազմակերպություն, որը ձգտում է վերահսկողության սահմանել երկրի տնտեսության, պետության վրա:
«Մենք թույլ չենք տա, որպեսզի նրանք ներկայացվեն մեր պետական կառույցներում»,-ասել է թուրք առաջնորդը:
Նրա խոսքով՝ զինվորական ուսումնական հաստատություններում զտումներ են անցկացվում: «Մենք զրոյից նոր պետություն կկառուցենք: Եվ կմաքրենք անվտանգության ուժերի շարքերը»,-Anadolu-ն մեջբերում է Էրդողանի խոսքը: