Հենրիխ Մխիթարյանը ընդգրկվել է «Մանչեսթեր Յունայթեդի» և «Լեսթերի» ընդհանուր խորհրդանշական թիմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Անգլիայի Սուպերգավաթի խաղի մասնակիցների խորհրդանշական հավաքականում, բրիտանական Daily Mail-ի վարկածով:

Ձեզ ենք ներկայացնում խորհրդանշական թիմը:

Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ), Դենիս Սիմփսոն, Ուես Մորգան (երկուսն էլ՝ «Լեսթեր»), Էրիկ Բայի, Լյուկ Շոու (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), Մայքլ Քարիկ, Հենրիխ Մխիթարյան (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Յունայթեդ»), Դենիել Դրինքուոթեր, Ռիյադ Մահրեզ (երկուսն էլ՝ «Լեսթեր»), Զլատան Իբրահիմովիչ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջեյմի Վարդի («Լեսթեր»):

Օգոստոսի 7-ին կայանալիք Անգլիայի Սուպերգավաթի «Լեսթեր» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:




Լրահոս