Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Թոմաս Վերմալենը բուժզննում կանցնի իտալական «Ռոմա»-ում, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը: 30-ամյա բելգիացի ֆուտբոլիստը վարձակալությամբ հանդես կգա «Ռոմա»-ում:
Մեկ մրցաշրջանի համար «Բարսելոնան» կստանա 2 միլիոն եվրո: Պայմանագրում նշված է, որ «Ռոման» պարտավոր է հաջորդ ամռանը 10 միլիոն եվրոյով գնել Վերմալենի տրանսֆերը: