Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպումը «նոր էջ կբացի երկու երկրների հարաբերություններում», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Դա պատմական այց կլինի, նոր սկիզբ: Իմ ընկերոջ՝ Վլադիմիրի հետ բանակցություններում, հավատում եմ, որ նոր էջ կբացվի երկկողմ հարաբերություններում: Այդ ուղղությամբ մենք պետք է միասին աշխատենք»,-ասել է նա:
Ռուսաստանի մասնակցությունը կարևոր է սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում, ընդգծել է Էրդողանը: