
Քիքբոքսինգի աշխարհի երկակի չեմպիոն Սուրեն Կալաչյանը գազային ատրճանակից վնասվածքներ է ստացել Մերձմոսկվայի Խիմկիներում վիճաբանության ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններին:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Կալաչյանի և մեկ այլ տղամարդու միջև վիճաբանություն է սկսվել կենցաղային հարցերի շուրջ, այն ծեծկռտուքի է վերածվել, որի ժամանակ մարզիկը հարվածել է տղամարդուն: Վերջինս, իր հերթին, կրակ է բացել տրավմատիկ ատրճանակից:
Վիճաբանող կողմերին ոստիկանության ուղեկցությամբ հիվանդանոց են տեղափոխել, Կալաչյանին՝ ոտքի վնասվածքով, մյուսին՝ մարմնական տարբեր վնասվածքներով: