
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի անունով էջ է բացվել:
ArmLur.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ղեկավարը տեղեկացրեց, որ դա կեղծ էջ է: «Ուզում եմ տեղեկացնել, որ ինչ-որ մեկը իմ անունով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կեղծ էջ է բացել: Ես ո´չ ֆեյսբուք, ո´չ այլ սոցիալական տիրույթում որեւէ էջ չունեմ եւ չեմ էլ պատրաստվում երբեւէ ունենալ: Ավելին, ես այժմ իրավական ճանապարհով պարզելու եմ, թե ով է իմ անունից բացել նշյալ կեղծ էջը եւ, բնականաբար, տվյալ պերսոնաժը ենթարկվելու է խիստ պատասխանատվության»,- ասաց Զոհրաբյանը: