«Հափշտակություն ռոք երաժշտությամբ» վերնագրով հոդվածը, որը հրապարակվել է Արարատյան հայրապետական թեմի qahana.am կայքում, համացանցում կարծիքների բախման առիթ է դարձել: Այնտեղ մասնավորապես ներկայացված են դիտարկումներ ռոք եւ այլ ժամանակակից երաժշտական ուղղությունների մասին, թե կործանարար եւ կորստաբեր են քրիստոնյայի հոգու համար ջազ, փոփ, ռոք, պանկ, դիսկո երաժշտությունը, ժամանակակից հանրածանոթ երաժշտական մշակույթի ձեւերն ու երեւույթները, որոնք չեն սահմանափակվում միայն արվեստի բնագավառով, այլ վնասում են ժամանակակից երիտասարդների կյանքը բոլոր կողմերից:
Արարատյան Հայրապետական թեմի ինտերնետային քարոզչության պատասխանատուներն այս կապակցությամբ հայցել են ընթերցողների ներողամտությունը՝ նշելով, որ այդ կարծիքները չեն ներկայացնում Հայ առաքելական սուրբ եկեղեցու դիրքորոշումը. «Եթե Հայ եկեղեցին դեմ լիներ ռոքին կամ ժամանակակից երաժշտական այլ ուղղություններին, մենք չէինք ունենա «Ս. Գրիգոր Լուսավորիչ» ռոք օպերան, որը 2001թ. քրիստոնեության ընդունման 1700-ամյակի պաշտոնական տոնակատարությունների մեջ զբաղեցրեց կարեւոր տեղ»: Ըստ նրանց՝ խնդրո առարկա նյութը թարգմանություն է, որը վերցվել է Ռուս ուղղափառ եկեղեցու Սարատովի թեմի կայքի գրադարանից. «Մեր կայքում պարբերաբար ներկայացվում են միջեկեղեցական նորությունները: Այդ նյութի հեղինակը Ռուս ուղղափառ եկեղեցու Սարատովի թեմի հոգեւորական, վարդապետ Ղազարն է (архимандрит Лазарь): Այն անգամ չի արտահայտում Ռուս եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը»:
Եթե իրոք այդպես է, ապա բնական հարցեր են ծագում. ինչո՞ւ եւ ինչպե՞ս է նման բովանդակությամբ նյութը հայտնվել կայքում։ Գուցե դավադրությո՞ւն է եղել։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա երեւի այնտեղ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը։
ԳՈՒՑԵ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈ՞ՒՆ Է ԵՂԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ