
ՀԱՐՑ. Ես վերջերս հիփոթեքով հողամաս եմ ձեռք բերել: Հիմա ցանկանում եմ այդ հողամասի վրա կառուցապատում կատարել: Խնդրում եմ ասել՝ արդյոք ես իրավունք ունեմ կառուցապատել հիփոթեքի առարկա հանդիսացող հողամասը, թե ոչ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ գրավատուն իրավունք ունի, առանց գրավառուի համաձայնության, հիփոթեքի պայմանագրով գրավ դրված հողամաuում uահմանված կարգով կառուցել շենքեր եւ շինություններ, եթե այլ բան նախատեսված չէ հիփոթեքի պայմանագրով: Այդ շենքերի եւ շինությունների վրա եւս տարածվում է գրավի իրավունքը՝ օրենքի ուժով: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 267-րդ հոդված):
գույքի կադաստրի պետական կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամեն դեպքում, խմբագրություն դիմած քաղաքացուն խորհուրդ ենք տալիս ամենայն ուշադրությամբ եւս մեկ անգամ վերընթերցել իր հիփոթեքային պայմանագիրը՝ հստակեցնելու համար, թե ինչպիսի իրավունքներ ու պարտավորություններ է նա ստանձնել՝ հետագայում ավելորդ բարդություններից խուսափելու համար: