
Ռուսական հեռավոր ավիացիայի Տու-22Մ3 ռմբակոծիչները հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերը սիրիական Պալմիրայում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
ՌԴ ՊՆ-ում նշել են, որ ինքնաթիռները բեկորաֆուգասային ռումբեր են արձակել Էս-Սուխնե Արաք բնակավայրերում:
Հաղորդվում է նաև, որ հարվածների արդյունքում ոչնչացվել է գրոհայինների խոշոր ճամբարը: Ռմբակոծությունից հետո ինքնաթիռները վերադարձել են օդանավակայան: