Պուտինը կարող է հաշտեցնել Հայաստանին և Թուրքիային. «Կոմերսանտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կայցելի Բաքու, այցի գլխավոր իրադարձությունը կլինի Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի առաջնորդների եռակողմ հանդիպումը: Հաջորդ օրը Սանկտ Պետերբուրգում կկայանա Պուտին-Էրդողան հանդիպումը, որից մեկ օր անց Մոսկվա կժամանի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, գրում է «Կոմերսանտ» պարբերականը:

Թուրքական ԶԼՄ-ների տեղեկություններով՝  աննախադեպ դիվանագիտական ակտիվությունը, որը ծավալում է Մոսկվան, կարող է հիմք դնել հայ-թուրքական սառեցված հարաբերությունների կարգավորման համար այն բանից հետո, երբ Թուրքիան կարողացավ վերականգնել Իսրայելի և Ռուսաստանի հետ հարաբերությունները:

Պարբերականը հիշեցնում է, որ վերջին ամիսների ընթացքում սա Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստան երկրորդ այցն է: Առաջին այցը տեղի ունեցավ հունիսի սկզբին: Այդ ժամանակ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահները եռակողմ հանդիպում անցկացրեցին Սանկտ Պետերբուրգում՝ քննարկելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները:

Սակայն եռակողմ գագաթաժողովից հետո հակամարտության կարգավորման հեռանկարներն առավել անորոշ դարձան, գրում է պարբերականը: Երևանում զինված հարձակումը, որը շարունակվեց երկու շաբաթ, ցույց տվեց նախագահ Սարգսյանի դիրքերի թուլացումը: Եվ այդ իրավիճակում Սերժ Սարգսյանին առանցքային արտաքին խաղացողների  աջակցությունն է հարկավոր:

Բացի Ռուսաստանից՝ Հայաստանի համար կարող է լինել նրա անհաշտ հակառակորդը՝ Թուրքիան: Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ Էրդողանը պլանավորում է կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները: Կարծիքներ կային նաև, որ  դա պետք է տեղի ունենար հուլիսին, սակայն դրան խոչընդոտեց Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը:

Տարածաշրջանի առաջնորդների հետ Պուտինի հանդիպումները, ինչպես գրում է «Կոմերսանտ»-ը, կարող են հիմք դնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար:




Լրահոս