Բաքու այցից առաջ Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքու այցից առաջ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Այս մասին ասվում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նիստի ժամանակ քննարկվել են Ռուսաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակը, ինչպես նաև մոտ ժամանակներս Պուտինի միջազգային հանդիպումները:

Նիստին մասնակցել են ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն, Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն ու Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Միխայիլ Ֆրադկովը:

Հիշեցնենք, որ այսօր Բաքվում կկայանա Պուտին-Ալիև-Ռոհանի հանդիպումը:




Լրահոս