Հանձնարարվել է սեղմ ժամկետում ավարտել Սարի թաղի և Խորենացու փողոցի բնակիչների կրած գույքային վնասների վերականգնման գործընթացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանում այսօր կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից նախորդ շաբաթ արդեն իսկ գույքագրվել են Սարի թաղում  և Խորենացի փողոցում տեղի ունեցած  վերջին  իրադարձությունների հետևանքով բնակիչների կրած գույքային վնասները և համապատասխան քայլեր են ձեռնարկվել դրանք վերականգնելու ուղղությամբ:

Քաղաքապետը հանձնարարել է վերոնշյալ գործընթացը խիստ ուշադրության կենտրոնում պահել և սեղմ ժամկետում ավարտին հասցնել բնակիչների կրած վնասների վերականգնման գործընթացը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս