
«Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյի դեմ հանցավոր միություն կազմակերպելու մասին նոր քրեական գործ է հարուցվել:
«Շաքրո Մոլոդոյի դեմ «հանցավոր միություն կազմակերպելու մասին» ՌԴ քրեական օերնսգրքի 210-րդ հոդվածով քրեական գործ է հարուցվել, նրա դեմ մեղադրանք կառաջադրվի»,- ասել է աղբյուրը:
Հաղորդվում է նաև, որ տվյալ գործով նա կասկածյալի կարգավիճակ ունի:
Ավելի վաղ հաղոդվել է, որ «օրենքով գողի» ձերբակալությունն օրինական է ճանաչվել: