ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի` Աշխաբադ կատարած այցը հարկատուներիս վրա բավական թանկ է նստել` ավելի քան 1 մլն 696 հազար դրամ: Հոկտեմբերի 16-18-ը Ա. Մովսիսյանը նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տ. Մելքոնյանի հետ մեկնել է Թուրքմենստանի մայրաքաղաք` մասնակցելու «Էներգետիկ անվտանգություն եւ կայունություն-ԵԱՀԿ հեռանկարներ» խորագրով համաժողովին: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ եթե Տ. Մելքոնյանի համար ՀՀ պետական բյուջեի միջոցներով գնել են էկոնոմ ավիատոմս, ապա նախարարի ավիատոմսը եղել է բիզնես կլասի: Ընդ որում, Երեւան-Մոսկվա-Աշխաբադ-Մոսկվա-Երեւան չվերթի էկոնոմ դասի ավիատոմսն արժեցել է 366 հազար 220 դրամ (մոտ 900 դոլար), իսկ ահա Ա. Մովսիսյանի ավիատոմսը` 1 մլն 330 հազար դրամ (3.2 հազար դոլար), այսինքն` 3.6 անգամ ավելի: Հետեւությունները, թերեւս, թողնում ենք ընթերցողներին:




Լրահոս