Անդոն կիրականացնի հայտնիների երազանքը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուտով հումորային նախագծերի սիրահարներին անակնկալ է սպասվում: «Շանթ» հեռուստաընկերությամբ կմեկնարկի նոր սիթքոմ, որտեղ կխաղան Լեւոն Հարությունյանը, Զառա Սահակյանը, Լեւոն Մուրադյանը, Անի Պետրոսյանը, Անդրանիկ Հարությունյանը եւ այլ սիրված դերասաններ: Այս մասին «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց Անդրանիկը: Նա նշեց, որ ինքը մարմնավորել է «քյարթու»-ի կերպար եւ փորձելու է ծաղրել նմանատիպ տղամարդկանց: Դերասանի համոզմամբ` բավական զվարճալի եւ հետաքրքիր զարգացումներով սիթքոմ է սպասվում: Ի դեպ, առաջին սերիան արդեն նկարահանվել է:

12036890_537939853023661_5702392016052764707_n

Խոսելով իր ներկայիս գործունեության մասին՝ մեր զրուցակիցը ուրախությամբ հայտնեց, որ իրեն է վստահվել հումորային մի ծրագրի շրջանակում հաղորդավարի աշխատանքը: Թե կոնկրետ որ հեռուստաընկերության եթերով այն կհեռարձակվի, Անդրանիկը դեռեւս խուսափեց մանրամասնել, սակայն նշեց, որ ինքը միայնակ է վարելու հաղորդումը. «Ծրագրի շրջանակում կիրականացնենք հայտնիների մանկության երազանքները, որոնք առնչվում են նրանց մասնագիտության ընտրությանը:

Եթե, օրինակ, դերասանը երազել է դառնալ օդաչու, մենք մեկ օրվա ընթացքում կատարում ենք դա` տալով նրան ուղղաթիռ վարելու բացառիկ հնարավորություն կամ նման մի բան: Առաջին երկու հաղորդումներն արդեն նկարահանել ենք, եւ ասեմ, որ դրանք բավական զվարճալի են ստացվել: Մեր դերասաններից մեկը, օրինակ, միշտ երազել է դառնալ ջրասույզ, ուստի պատրաստվում ենք ուղեւորվել Սեւան` իրականացնելու նրա ցանկությունը»,-մեկնաբանեց Անդրանիկը:

13932997_1107322556015476_1780838960_n

Բայց սա էլ դեռ ամենը չէ: Դերասանին երկրպագուներն առաջիկայում հնարավորություն կունենան տեսնելու մեծ էկրաններին: Նա պատմեց, որ նկարահանվում է ռուսական  արտադրության կինոնախագծում. «Դրա շրջանակում կներկայացվեն, թե ինչպես են անցկացվում հարսանիքները մի շարք երկրներում, այդ թվում` Հայաստանում: Ֆիլմի մաս կազմող 20 րոպեանոց մի կտոր կնկարահանվի Դիլիջանում: Այդտեղ ընդգրկված կլինեն մի շարք հայտնի հայ դերասաններ, միայն հարսնացուն է ռուս: Ես մարմանավորելու եմ փեսայի ընկերոջ դերը»,- նշեց Անդրանիկը:

13900798_1107322552682143_717536842_n

Հավելենք, որ ֆիլմը կցուցադրվի ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կինոթատրոններում:

Աննա Բաբաջանյան




Լրահոս