Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՌԴ և Ադրբեջանի նախագահները Բաքվում հանդիպում են անցկացրել: Հանդիպման ժամանակ ՌԴ նախագահն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին:
«Դուք նշեցիք Ղարաբաղի մասին: Դա իսկապես խնդիր է, որը մնացել է մեր սովետական անցյալից: Գիտեմ, թե որքան սուր հարց է և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի համար: Մենք ձգտում ենք, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը գտնեն այդ խնդրի լուծումը, որը երկու կողմերի համար զիջումային և ընդունելի կլինի»,-Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է Պուտինը:
«Որպեսզի այստեղ հաղթողներ չլինեն, այլ հաղթեն միայն երկու երկրների ժողովուրդները, և երկու պետություններն էլ գիտակցեն, որ լուծել են այդ բարդ խնդիրը՝ ի շահ այսօրվա օրվա և ապագա սերունդների»,-հավելել է Պուտինը: