Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ակտիվ մասնակցության համար:
«Կցանկանայի հատուկ ընդգծել Ռուսաստանի դերը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում»,- ասել է Ալիևը Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Նա նաև հիշեցրել է, որ հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը նվիրված էր այդ խնդրին: Ալիևի խոսքով՝ ՌԴ և Ադրբեջանի նախագահների միջև նման հանդիպումները նոր զարկ են տալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
«Մենք ակտիվորեն համագործակցում ենք միջազգային հարթակներում, ամրապնդվում է քաղաքական երկխոսությունը, տնտեսական կապերը»,-հավելել է Ալիևը:
ԼՂ հարցով հայտարարություն էր արել նաև Պուտինը: