ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև նորանշանակ փոխդեսպան պարոն Ռաֆիկ Մանսուրին և ԱՄՆ ՄԶԳ (USAID) կառավարչի նորանշանակ տեղակալ տիկին Դեբորա Գրիսերը:
«Վերջին շրջանում ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ԱՄՆ դեսպանատան միջև ծավալվել է արդյունավետ համագործակցություն, իսկ ԱՄՆ աջակցությամբ, այդ թվում` նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը էապես նպաստել են գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերի զարգացմանը»,- նշել է իր խոսքում նախարարը:
Այս համատեքստում նախարար Սերգո Կարապետյանը կարևորել է հատկապես «Մաքուր էներգիա և ջուր», «Աջակցություն Հայաստանում գյուղատնտեսականհամատարած հաշվառմանը», «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման», «Հայաստանում մասնավոր խորհրդատվական ծառայություններիհամակարգի զարգացում», ինչպես նաև «Աջակցություն Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնին և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնին»ծրագրերի արդյունավետությունն ու բարեհաջող ընթացքը:
Հանդիպման ընթացքում նախարարը հյուրերին է ներկայացրել Հայաստանի գյուղատնտեսության բնագավառում վերջին տարիներին գրանցված դրականցուցանիշները` մատնանշելով ոլորտի ներկայիս առաջնահերթությունները:
Անդրադառնալով ոլորտի առկա խնդիրներին` նախարարը, մասնավորապես, շեշտել է ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, ջերմոցային տնտեսություններիստեղծման, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման, ձկնաբուծարաններում ռեսուրսախնայող և արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման, ոռոգման կաթիլային համակարգերի և հակակարկտային ցանցերի ներդրման անհրաժեշտությունը: Կարևորվել է նաև նորաստեղծ գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության խնդիրը:
Դեսպան Ռիչարդ Միլսն իր հերթին բարձր է գնահատել հայ-ամերիկյան համագործակցությունը գյուղատնտեսության ոլորտում:
«Մենք շատ ենք կարևորում ԱՄՆ դեսպանության և ՀՀ գյուղատնտեսության նախարարության գործընկերությունը: Գյուղատնտեսությունը Հայաստանում համարվում է ամենաշատ աշխատատեղեր ապահովող ոլորտ, և վստահ եմ, որ դուք մեզ հետ համակարծիք եք, որ Հայաստանի տնտեսության զարգացման ապահովման համար հարկավոր է կենտրոնանալ գյուղատնտեսության ոլորտում առկա մեծ ներուժի վրա: Միասին աշխատելով՝ մենք կարող ենք օգնել Հայաստանի գյուղացիական տնտեսություններին և սննդամթերք արտադրողներին ձեռք բերել այնպիսի կարողություններ, որոնք թույլ կտան ընդլայնել իրենց գործունեությունը և մուտք գործել նոր շուկաներ», – նշել է ԱՄՆ դեսպանը:
Հանդիպման ավարտին զրուցակիցները վերահաստատել են երկկողմ համագործակցության խորացման և ընդլայնման պատրաստակամությունը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին