
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր որոշում է կայացրել փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին 28-օրյա արձակուրդ տրամադրելու մասին:
Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Լևոն Երանոսյանին տրամադրել 2015-2016 թվականների աշխատանքային տարվա իր ամենամյա արձակուրդը` 2016 թվականի օգոստոսի 8-ից մինչև սեպտեմբերի 6-ը ներառյալ»։