«Բողոքողները բողոքում են Ծաղկաձորի գներից». ինչպես է սիրում անցկացնել ամառային հանգիստը Գագիկ Բեգլարյանը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը սիրում է իր ամառային հանգիստն անցկացնել միայն ընտանիքի հետ: ArmLur.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իր համար կապ չունի, թե հանգստի վայրը որտեղ կլինի՝ Հայաստանում, թե արտերկրում, այլ կարևորն այն է, որ ընտանիքն իր կողքին լինի:

Դիտարկմանը, որ հայերը դժգոհում են Հայաստանում առկա բարձր գներից, նախարարը նշեց. «Բողոքողները, օրինակ, բողոքում են, որ Ծաղկաձորում թանկ է, գնում, վերցնում են «Մարիոթ» հյուրանոցի գինը, իսկ Բաթումիում գնում են ծովից 10 կմ հեռու մի հատ պուճուր, կարճ տնակ են վարձում և դա համեմատում ամենաթանկ հյուրանոցի գնի հետ»:

Մանրամասները՝  ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս