ՃՇՏՎԱԾ 80 ՏՈԿՈՍԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 20-ին կառավարության շենքից ինքնասպան եղած ՀՀ բնապահպանության նախարարության աուդիտի բաժնի աշխատակից Հայկ Հայրապետյանի գործը 80 տոկոսով արդեն ճշտվել է: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Հայկի հայրը` Միշա Հայրապետյանը. «Հոկտեմբերի 30-ին ինձ կանչել էին ոստիկանություն, ու քննիչն ասաց, որ հանգամանքներ կան, դա էլ պարզենք ու ձեզ տեղյակ կպահենք: Փորձեցի հետաքրքրվել, թե ինչ են պարզել, քննիչը չցանկացավ ասել: Մենակ իմացա, որ մինչեւ դեկտեմբերի կեսը հստակ պատասխան կտան»: «Ժողովուրդ»-ի հարցին, թե հնարավոր է, որ գործը կարճվի հանցակազմի բացակայության հիմքով, Միշա Հայրապետյանը պատասխանեց. «Սպասենք, տեսնենք, թե ինչ կլինի քննության արդյունքը, նոր խոսենք»:




Լրահոս