ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանագրով Երևանի ոստիկանապետ է նշանակվել Սարգիս Մարտիրոսյանը:
Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ ոստիկանության հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ այսօր ոստիկանապետի մեկ այլ հրամանագրով պաշտոնից ազատվել էր Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը:
Նշենք, որ Սարգիս Մարտիրոսյանը ծնվել է 1963 թ. փետրվարի 25-ին Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղում:
1983-1985 թթ.` ծառայել է զինված ուժերում:
1986-1986 թթ.` Ալթայի մարզի ՆԳ վարչության ընդունիչ-բաշխիչի միլիցիոներ:
1986-1990 թթ.` ԽՍՀՄ ՆԳՆ Օմսկի միլիցիայի բարձրագույն դպրոցի ունկնդիր:
1990-1993 թթ.` Երևան քաղաքի Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր:
1993-1996 թթ.` Երևան քաղաքի Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալ:
1996-1996 թթ. Երևան քաղաքի Արաբկիրի ՆԳ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ:
1996-1999 թթ.` Երևան քաղաքի Էրեբունու ՆԳ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ:
1999-2002 թթ.` Երևան քաղաքի Շենգավիթի ՆԳ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ:
2002-2004 թթ.` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ:
2004-2007 թթ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ:
2007-2010 թթ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի պետ:
2010-2011 թթ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի պետ:
2011-2013 թթ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի պետ:
2013-2014 թթ.` ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի պետ:
2014 թ. անձնական նախաձեռնությամբ ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից (երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ):
2015-2016 թթ.` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ:
ՀՀ ոստիկանության պետի 2016 թ. մարտի 2-ի հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնին:
Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ ոստիկանության գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով: Ամուսնացած է, ունի երկու որդի: