
«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Աշոտ Պետրոսյանի հետ հանդիպելու ցանկություն են հայտնել կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանը և Ռոբերտ Ամիրխանյանը:
Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանի փոխանցմամբ` Հատուկ Քննչական կոմիտեից Տիգրան Մանսուրյանի և Ռոբերտ Ամիրխանյանի Աշոտ Պետրոսյանի հետ հանդիպման թույլտվությունը ստացվել է:
Փաստաբան Արայիկ Պապիկյանը հանդիպել է Տիգրան Մանսուրյանի հետ, այժմ նրանք միասին ուղևորվում են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ը հանդիպման: