«Ո՞վ է նման բան ասում… ես պետք է գնամ Եվրամիություն, էնտեղ հարցնեմ, տեսնեմ` ընկե՞լ ա, թե՞ չի ընկել: Բայց ես համոզված եմ, որ Եվրոպայի հետ բանակցությունները շարունակվելու են, ապացուցվելու է, որ Հայաստանի վարկանիշը չի ընկել»:
Այն, որ Հայաստանի վարկանիշն ընկել է, իրականում շատերն են ասում եւ ոչ միայն ասում են, այլեւ տեսնում, գիտակցում են, քանի որ երեւույթը բավականին տեսանելի է: Եվ տեսանելի է նաեւ ՀՀԿ-ականների համար, պարզապես վերջիններս շարունակում են իրենց կույրի եւ խուլի տեղ դրած ապրել, ավելին, պարբերաբար հրամցնել իրենց մտքի գոհարները: Թե ինչում է համոզված Հ. Հարությունյանը, արդեն շատերի մոտ ոչ մի համոզմունք չի առաջացնում: Իսկ իր ասած Եվրոպայի ներկայացուցիչները, ինչպես նաեւ իրենց կողմից պաշտելի ՌԴ-ի ներկայացուցիչներն առիթը չեն կորցնում` խոսքով նվաստացնելու Հայաստանին: