
Այսօր Լեռնային Ղարաբաղում առկա ստատուս քվոն անթույլատրելի է: Այս մասին Բաքվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ հանդիպման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Միջազգային հանրությունն ու միջազգային կազմակերպությունները ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու հակամարտության արդարացի կարգավորման կողմնակիցն են: Ներկայումս գոյություն ունեցող ստատուս քվոն անթույլատրելի է»,- եռակողմ հանդիպման ժամանակ ասել է Ալիևը:
«Հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան և Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,-կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահը: