Ռուսաստանը հետաքրքրում է Բաքվին և Թեհրանին որպես «լավ զենք արտահանող». Ռոգոզին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը Բաքվում Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների եռակողմ հանդիումից հետո հայտարարել է, որ Ռուսաստանը՝ որպես որակյալ և ոչ թանկ զենքի խոշոր արտահանող, հետաքրքիր է Բաքվին և Թեհրանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ընդհանուր սպառնալիքներին պետք է պատասխանել ոչ միայն նման հանդիպումներով, այդ հարցերի քննարկումներով, այլև պետք է ամրապնդվել ֆիզիկապես: Դրա համար ՌԴ-ն՝ որպեսզ լավ և ոչ թանկ զենքի արտահանող, հետաքրքիր է և՛ Ադրբեջանին, և՛ Իրանին»,-ասել է Ռոգոզինը:

Ռոգոզինի խոսքով՝ Ադրբեջանը հետաքրքրված է МС-21-ի ձեռքբերմամբ, ռուսական տասնյակ ինքնաթիռների վաճառքը կարող է իրագործվել 2017թ.:




Լրահոս