ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանի այսօրվա հայտարարություններին և նշել.
«Այս ամեն ինչից մեր երկիրը, Հայաստանը շահեկան պետք է դուրս գա: Շահեկան նշանակում է թեկուզ եւ մի պահ, պայմանականորեն ընդունել, մի կողմ դնել Սերժ Սարգսյանի հեռացման պահանջը եւ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ»:
Այս խոսքերի հեղինակը Ալեք Ենիգոմշյանն է, հայտարարությունն արել է այսօր, լրագրողների հետ զրույցում (տեսանյութում, 3 րոպե 18 վայրկյանից):
Բարի ազատում Ալեք ջան: Հույս ունեմ մյուս տղերքն էլ շուտով ազատության մեջ կհայտնվեն, եւ հանգիստ պայմաններում Սերժ Սարգսյանը ձեզ կխոստանա անել Հայաստանի համար օգտակար բարեփոխումներ:
Հույս ունեմ ինձ չեք հրավիրի Սերժ Սարգսյանի հետ «վերկուսակցական» քննարկումների: Այլեւս չեմ ուզում խանգարել ձեր կառուցողական եւ կոնֆիդենցիալ երկխոսությանը, ինչպես ակամա խանգարեցի հուլիսի 22-ին»: